Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անվանումները
ԱրցախԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անվանումները, հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։
Քաղաքներ նման անուններով, որոնց տիկին նախարարն է օգտագործել, գոյություն չունեն։ Մենք պետք է հարգանքով վերաբերվենք Ադրբեջանին»,- արձագանքել է Բայրամովը։
Բերբոքը, իր հերթին, նշել է, որ Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ «Մենք միշտ Ղարաբաղը համարել ենք Ադրբեջանի մաս»,- ասել է նա։