«Victoria's Secret»-ի առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է
ԺամանցՀեղինակավոր «Victoria's Secret» ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի` Գաբրիել Ռոզենի հետ։
Գեղեցկուհին իր ինստգրամյան էջում հրապարակել հարսանեկան արարողության, ինչպես նաև իր ընտանիքի անդամների՝ հոր, մոր և եղբոր հետ լուսանկարները։ Ռուբինայի ընտրյալը Նյու Յորքից է, ազգությամբ` հրեա։
Հայ մոդելը շնորհակալություն է հայտնել հարսանեկան զգեստի դիզայներներին իր երազանքների հագուստը կարելու համար։