Սպիտակ տունը խոսել է Գազայում ամերիկացի պատանդների հետ կապված իրավիճակի մասին
ԱՄՆԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆեյները հայտարարել է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգներին հաջողվել է Գազայի հատվածից փրկել իր ավելի քան 300 քաղաքացիների, սակայն որոշ ամերիկացիներ դեռևս շարունակում են մնալ հակամարտությամբ լի տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լայները հավելել է, որ ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ մնացած բոլոր հայրենակիցների ազատ արձակումը առաջնահերթություն է ամերիկյան վարչակազմի համար։
Մինչ այս` Ռուսաստանը Եգիպտոս է ուղարկել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը Գազայի հատվածի բնակչության համար, բեռը կհասցվի ՌԴ ԱԻՆ երկու հատուկ ինքնաթիռներով։