21-ամյա Շահանե Մ.-ն հետախուզվում էր հոգեմետ նյութեր, թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին Նորաշեն թաղամասի Մելքումովի փողոցում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են տեղափոխել 21-ամյա Շահանե Մ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: