Խարդախության համար հետախուզվող 37-ամյա կինը բացատրական աշխատանքի շնորհիվ վերադարձավ ՀՀ
ԻրավունքՈստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է տարվել 37-ամյա Արմինե Մ.-ն, որը 2015 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: