Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը. ԱԳՆ խոսնակը կիսվել է բռնի տեղահնվածների պատմություններով
ՀասարակությունՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից հրապարակված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահնված անձանց պատմություններով։
«Ես, իսկապես, կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական դպրոցն ու ուսուցիչներին»,-ասում է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է: Նա իր կլառնետով էր՝ միակ հուշանվերը։
«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը», - ասում է Գոռի մայրը՝ Շուշանիկը։
Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով: