Երևանի և Ստավրոպոլի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործարկվի
Հասարակություն
Armenia Airways ավիաընկերությունը 2023 թվականի դեկտեմբերից կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել Ստավրոպոլի և Երևանի միջև։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է Ստավրոպոլի օդանավակայանի Telegram ալիքում։
«Armenia Airways» ավիաընկերությունն սկսել է տոմսերի վաճառքը դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթերի համար: Թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 2-ից՝ երեքշաբթի և շաբաթ օրերին... Թռիչքի տևողությունը 1 ժամ է: Երթուղին սպասարկում է Boeing 737-300 օդանավը` 150 ուղևոր տարողունակությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախկինում Հայաստան թռչելու համար Ստավրոպոլի բնակիչներն ստիպված էին մեկնել Միներալնիե Վոդիի օդանավակայան, որն ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան