ՊԵԿ նախագահը շրջայց է կատարել մաքսային միջնորդական կազմակերպությունների գրասենյակներում
ՀասարակությունՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել մաքսային միջնորդական կազմակերպությունների գրասենյակներում՝ տեղում հետևելու ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի փաստացի կիրառման գործընթացին՝ դրա արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
Արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող թույլատվական փաստաթղթերն այժմ դիմում և ստանում են առցանց՝ առանց պետական մարմիններ կամ փորձագիտական կենտրոններ այցելության, ինչն էապես կրճատել է այս գործընթացի վրա ծախսվող ժամանակային և այլ ռեսուրսները։
Միաժամանակ, մաքսային միջնորդական մի շարք ընկերություններ ներկայացրել են համակարգի կիրառման հետ կապված որոշ խնդիրներ, ինչի կապակցությամբ ՊԵԿ նախագահը հանձնարական է տվել՝ բացառել և արագ շտկել գործընթացում ի հայտ եկող հնարավոր թերությունները կամ խոչընդոտները: