Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել․ News.am
Հասարակություն
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել:
Կադրերում երեւում է, որ մի տղամարդ, ով երեխայի հետ քայլում էր փողոցով, վիճաբանության մեջ է մտել անցորդներից մեկի հետ։ Վերջինս քայլել է եւս երեք հոգու ուղեկցությամբ։
Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի: Տեսանյութի վերջում երեւում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով սրբում աչքերը։ Հավանաբար խմբի անդամներից մեկը թքել է երեխայի հետ քայլող տղամարդու վրա։
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մամուլի քարտուղար Աղան Գոգչյանը NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Երուսաղեմի պատրիարքարանում։
Գոգչյանն ասաց, որ դեպքը ֆիքսել են Երուսաղեմի պատրիարքարանի տեսախցիկները, երեխայի հետ եղած տղամարդն ազգությամբ ասորի է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան