Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ընթացիկ տարում
Հայաստան2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ընթացիկ տարում, և առջևում դեռ երկու ամիս կա։ Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
195 հազար զբոսաշրջիկ 2023թ. Հոկտեմբերին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 155 հազար, 2019թ.` 192 հազար զբոսաշրջիկ):
Արդյունքում մենք ունեցել ենք 2 միլիոն 50 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։