Մեգան Ֆոքսը վիժել է հղիության երրորդ ամսում
ԺամանցԴերասանուհի Մեգան Ֆոքսն իր դեբյուտային գրքում՝ «Գեղեցիկ տղաները թունավոր են», առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչպես է վիժել հղիության երրորդ ամսում, գրում է Page Six-ը։
«Մահճակալի ձեր կողմում Ուլտրաձայնային հետազոտության արդյունքն է՝ տասը շաբաթ և մեկ օր: Ի՞նչ եք կարծում, նա հրաժեշտի գրություն կթողե՞ր, եթե կարողանար»,– կորցրած դստեր մասին մտորում է Մեգան Ֆոքսը։
Չծնված աղջկա մասին երկու բանաստեղծություն տեղադրված են գրքի վերջում և նկարազարդված են մոր պատկերով, որը գրկում է իր երեխային:
«Բայց եկել է հրաժեշտի ժամանակը: Ես փակում եմ աչքերս և պատկերացնում, թե ինչպես եմ քեզ պահում կրծքիս մոտ, երբ դու պոկվում ես ինձանից: Ես ցանկացած գին կվճարեի, ասա, ո՞րն է նրա հոգու փրկագինը»,– շարունակում է Ֆոքսը մեկ այլ տեքստում.