Հրթիռների գործով անցնող ԶՈւ բարձրաստիճան նախկին պաշտոնյայի խափանման միջոցը փոխվել է․ 168․am
ԻրավունքՀակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել: Դատաքննությունը թևակոխել է ամբաստանյալների հարցաքննության փուլ:
168․am-ի տեղեկություններով, այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու Վերաքննիչ դատարանի բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդության վերստին քննարկման արդյունքում դատարանը որոշել է Մուրադյանի նկատմամբ կիրառել տնային կալանք խափանման միջոցը: