Սննդաբանը նշել է ամենաառողջարար բանջարեղենը
ԱյլՍննդաբան Ստեֆանի Մաքքերչերը հայտարարել է, որ կաղամբի օգտագործումը դրական ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա՝ շնորհիվ բջջանյութերի բարձր պարունակության։ Բացի այդ, այս բանջարեղենը հարուստ է կալիումով, որը պատասխանատու է սրտի մկանների ճիշտ աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դիետոլոգը բացատրել է, որ կաղամբը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում։ Կաղամբը հարուստ է նաև վիտամին C-ով. այն բարելավում է երկաթի և կալցիումի կլանումը օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, վիտամին C-ն ունի հակաօքսիդանտ հատկություն։
Նշվում է նաև, որ այս բանջարեղենը հարուստ է վիտամին A-ով, որը կարևոր է իմունիտետի, աչքերի և մաշկի առողջության համար: