Ալիևն օկուպացված Ստեփանակերտում հետևել է զորահանդեսին
Արցախ
Այսօր Ադրբեջանում նշվում է «Հաղթանակի օրը»։ Օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել զորահանդես, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Շքերթը վարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա հետ բեմահարթակին են եղել Ադրբեջանի փոխնախագահ և նրա տիկին Մեհրիբան Ալիևան, ինչպես նաև նրանց որդին՝ Հեյդար Ալիևը։
