Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ ՊՎԾ հաղորդագրության առնչությամբ

Հասարակություն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության հրապարակած հաղորդագրության առնչությամբ։

Ընկերությունն իր կայքում հրապարակած պարզաբանմամբ անդրադառնում է ՊՎԾ ստուգումների արդյունքներով հոկտեմբերի 31-ին տարածված հաղորդագրության առանձին կետերի։ 

«Այն տեղեկատվությունը, որ ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հաշվին վերականգնվել է 496,085․6 հազար դրամ, իրականությանը չի համապատասխանում։ Վերոնշյալ գումարից 495,548․2 հազար ՀՀ դրամը հանդիսանում է դեռևս 2022 թվականի ապրիլի 8-ին Ընկերության, Սանիր» և «Սանիր ինտերնեյշնլ ՖԶԵ» ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, համաձայն որի՝ «Սանիր» ընկերությանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից տրամադրված փոխառության վերադարձման ուշացման դիմաց հաշվարկված տույժից, 495,548․2 հազար ՀՀ դրամ գումարը պետք է հաշվանցվի «Սանիր ինտերնեյշնլ ՖԶԵ» ընկերության կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը տրամադրված փոխառության մայր գումարի հետ։ Այս հարցի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2019 թվականի հունվարին, երբ ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Հայերին՝ վերոնշյալ հարցի շուրջ լուծումներ տալու խնդրանքով հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ։ Վերոնշյալ գումարի հաշվանցումը միջկառավարական պայմանավորվածությունների և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Սանիր» և «Սանիր ինտերնեյշնլ ՖԶԵ» ընկերությունների միջև կնքված հաշվանցի վերաբերյալ համաձայնագրի արդյունք է և որևէ առնչություն չունի Ընկերությունում ՀՀ ՊՎԾ գործառույթների իրականացման հետ։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության առօրյա գործունեության ընթացքում ամենօրյա պարբերականությամբ ձևավորվում են, ավելանում կամ նվազում են դեբիտորական և կրեդիտորական պարտքեր»,-նշվում է ընկերության պարզաբանման մեջ։

Ըստ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի՝ՀՀ ՊՎԾ դիտարկումը, որ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Ընկերությանն են հանձնվել 226,301․1 ԱՄՆ դոլար արժողությամբ պարտադիր պահեստամասեր, ևս հանդիսանում է Ընկերության և կապալառուների միջև կնքված պայմանագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք։

«Հրապարակումը, ըստ որի ընկերությունն իրականացրել է ընդհանուր շուրջ 10,7 մլրդ ՀՀ դրամի, 2,6 մլն ԱՄՆ դոլարի և 10,6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ 

Նշված 10,7 մլրդ դրամից.

- շուրջ 8 մլրդ դրամը վերաբերում է ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժինների չվճարմանը և դրանց վրա հաշվարկված տույժերին։ Շահաբաժինների վճարումից ազատման մասով ընկերությունը ներկայացրել է բոլոր հիմնավորումները, որոնք արդեն շրջանառվում են՝ համապատասխան ՀՀ կառավարության որոշման ընդունման համար։

- շուրջ 1,4 մլրդ դրամը հանդիսանում է «Սանիր» ընկերությանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից տրամադրված փոխառության վերադարձման ուշացման դիմաց հաշվարկված տույժ, որը հաշվարկվել է կնքված փոխառության պայմանագրի և ՀՀ օրենսդրության համաձայն։ Այս մասով անհասկանալի է, թե ինչ խախտման մասին է խոսքը։ 

- շուրջ 1 մլրդ դրամը վերաբերում է «Լիճք» ենթակայանի վերակառուցման շրջանակներում նախագծանախահաշվային գումարի թանկացմանը, ինչը ևս իրականության հետ կապ չունի և դրա մասով հիմնավորումները ներկայացվել են ՀՀ ՊՎ ծառայությանը։ 

Նշված 2,6 մլն ԱՄՆ դոլարից.

- շուրջ 2,1 մլն ԱՄՆ դոլարը վերաբերում է «Հաղթանակ» ենթակայանում 110 կՎ ԲԲՍ կառուցման համար իրականացված ներդրմանը, որն իրականացվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված պահանջով։ Իրականացված ներդրումները արդյունավետ են և չեն կարող դիտարկվել որպես խախտում։ 

- շուրջ 0,34 մլն ԱՄՆ դոլարը վերաբերում է կապալառուների կողմից սահմանված ժամկետներում պարտադիր պահեստամասերի չմատակարարմանը, որի մասին արդեն նշվեց։ Ավելին, պահեստամասերի մատակարարման ուշացման դիմաց ընկերությունը հաշվարկել է պայմանագրով սահմանված տույժերը և նվազեցրել վճարման ենթակա գումարներից։ Այս դեպքում ևս խախտման հիմնավոր պատճառներ ներկայացված չեն ՀՀ ՊՎԾ կողմից։ 

Նշված 10,6 մլն եվրոյից.

- շուրջ 8,8 մլն եվրոն վերաբերում է 2015 թվականից մինչև այսօր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում ծախսված գումարներին։ Անհասկանալի է, ինչ տրամաբանությամբ են դրանք համարվում խախտում, երբ այդ գումարի մեջ մտնում են ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների կառուցման համար ձեռք բերված հողատարածքները՝ շուրջ 0,65 մլն եվրո, ԿՖՎ բանկի կողմից տրամադրված վարկի դիմաց գանձված կառավարման վճարը՝ 1,63 մլն եվրո, վարկային համաձայնագրերի շրջանակներում իրականացված տոկոսագումարների մարումները՝ 3,2 մլն եվրո և կնքված խորհրդատվական պայմանագրի շրջանակներում իրականացված աշխատանքների դիմաց կատարված վճարումները՝ 2,9 մլն եվրո։

- շուրջ 0,9 մլն եվրոն վերաբերում է 2016 թվականին կնքված պայմանագրի գնի հնարավոր ավելի պակաս լինելուն, սակայն այդ գումարի չափով պակաս պայմանագրի կնքումը 2021 թվականին խոսում է ընկերության և միջազգային ֆինանսավորող կառույցների միջև տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների մասին, և ոչ թե խախտման։

- շուրջ 0,9 մլն եվրոն վերաբերում է 2021 թվականի մարտին «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման աշխատանքների վերամեկնարկի համար վճարված փոխհատուցման գումարին։ Այդ գումարը վճարվել է ենթակայանի աշխատանքների վերսկսման և վերակառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար, և հանդիսանում է ընկերության կողմից իրականացված պայմանագրային պարտավորություն»,-նշվում է ընկերության պարզաբանման մեջ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա
Ամենադիտված