Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է ԵՊՀ ուսանողներին
ՀասարակությունՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 8-ին հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության, քաղաքագիտութան և հանրային կառավարման ֆակուլտետների ուսանողների։ Այցը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ուսանողներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական համակարգերի և վերահսկողական գործիքակազմերի էությունը, ապա պատասխանել ուսանողների հարցերին։ Ծրագրի շրջանակներում ուսանողների այցերը շարունակական են լինելու։