Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա հեռանկարները
Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը:
Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը