ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Մոլդովայի ՏԻՄ ընտրությունները
ՀասարակությունՄոլդովայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով՝ ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը որպես միջազգային դիտորդ մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը և ԿԸՀ ներքին աուդիտի բաժնի պետ Սոնա Սարգսյանը (որը նաև թիվ 6 ԸԸՀ-ի նախագահն է)։
ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է քվեարկության նախորդ օրվա մամուլի ասուլիսին, քվեարկության օրը՝ տեղամասերի բացմանը, հետևել քվեարկության ընթացքին, այնուհետև քվեարկության ավարտից հետո կազմակերպված ասուլիսին, որը նվիրված է եղել ընտրողների մասնակցությանը և դիմում-բողոքների քննարկմանը։