Dior–ին բոյկոտ է հայտարարվել Բելլա Հադիդին իսրայելական մոդելով փոխարինելու պատճառով
ԱյլChristian Dior նորաձեւության տունը իր վերջին գովազդային արշավում փոխարինել է բրենդի երկարամյա դեսպան Բելլա Հադիդին իսրայելցի մոդել Մեյ Թագերով։ հայտնում է First Post-ը։
Բրենդը որոշել է պաղեստինցի մոդել Բելլա Հադիդին փոխարինել իսրայելցի մոդել Մայ Թագերով։ Այնուամենայնիվ, բրենդի ղեկավարությունը չի բացահայտել նման փոխարինման պատճառները: Մոդելը նույնպես լռում է։ Դրանից հետո սոցցանցերում վիրուսային է դարձել #BoycottDior հեշթեգը և սկվել են բացասական մեկնաբանություններ հայտնվել ապրանքանիշի էջերում։
«Բոյկոտեք բոլոր LVMH ապրանքանիշերը», - ասում են սոցիալական ցանցերի օգտատերերը: