Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ. Տոնոյան․ 168.am

Իրավունք

Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել է իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել 168.am-ի հարցերին:

 – Պարոն Տոնոյան, նախ կցանկանայի «անպիտան հրթիռների» գործով դատական պրոցեսին անդրադառնայինք, ի՞նչ փուլում է, ի՞նչ սպասելիքներ ունեք: 2022թ. օգոստոսի 8-ին տարածված Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ գործ ունենք քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ: Մնո՞ւմ եք այս կարծիքին:

– Այո, մնում եմ այդ կարծիքին, ավելին, կալանավորման 2 տարի և 1 ամսից ավելի ժամանակահատվածում վստահ եմ դրանում: Իրական արդարադատություն իրականացվելու պարագայում այս շինծու և «անպիտան» գործը փլուզվելու է: ՀՀ վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում հանդիպման ժամանակ ուղիղ նշել է, որ այն գործերով, որոնցով արդարացումներ կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն նախաքննության մարմինները և համապատասխանաբար՝ վերջիններիս մեղադրանքները հաստատող դատախազները: Դե պատկերացրեք, թե իմ վերաբերյալ գործով քանի շահագրգիռ պաշտոնյա կա, որոնք բոլորը կխոչընդոտեն իմ արդարացմանը:

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում:

– Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցիք՝ արդյոք փաստաբանական խմբին թույլ տրվելու՞ է ծանոթանալ Ձեր մասով Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին, և դրական պատասխան ստանալուց հետո շարունակեցիք. «Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»: Ի՞նչ հնարավոր գործեր նկատի ունեիք, ինչի՞ հիման վրա էիք ասում, որ հարկ է պատրաստվել նոր վարույթների ապագայում:

– Հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ հանձնաժողովի բոլոր նյութերը փոխանցվելու են դատախազություն: Այսինքն, հանձնաժողովի նիստերին մասնակցած բոլոր անձանց ելույթները և պատասխանները, որոշ մեկնաբանությունների դեպքում, կարող են որակվել՝ որպես հանցագորության մասին հայտարարություններ կամ մեղադրանք ներկայացնելու հիմք: Հիմնվելով իմ ունեցած «դառը» փորձի վրա՝ համոզված եմ, որ քրեական վարույթներ դեռ լինելու են, իսկ թե ում նկատմամբ, կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից: Ժողովրդական դարձվածաբանությամբ ասած՝ «պետք է ականջները և աչքերը չորս անել»: Բայց պաշտպանները դեռ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նյութերին:

– Դուք ծանո՞թ եք Քննիչ հանձնաժողովում ռազմական այլ պաշտոնյաների հարցաքննություններին, գիտե՞ք՝ ինչ է ասել, օրինակ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

– Ոչ, ծանոթ չեմ, ծանոթ եմ միայն վարչապետի բաց ելույթին:

– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ 2020թ. պատերազմի ավարտին հաջորդած ժամանակաշրջանը ցույց է տվել, որ մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այնուհետև դրա խորքային պատճառներից մեկը համարել եք այն, որ «1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ»: Մենք ոչ պաշտպանական կամ հարձակողական դիրք ակնհայտ կարո՞ղ էինք որդեգրել և հետո մարսել, իհարկե, մենք միայն չենք պաշտպանվել, եթե առիթը եղել է, դա Դուք ինձնից լավ գիտեք: Մյուս կողմից, դեռ 2015-ին որպես Պաշտպանության փոխնախարար՝ հայտարարել էիք, որ ԼՂՀ-ի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար չէ, Ձեր հարցազրույցում նաև սա՞ եք նկատի ունեցել:

– Ադրբեջանի ռազմական ներուժն ամենազուսպ գնահատականներով՝ ՀՀ և Արցախի ներուժին գերազանցում էր 6 անգամ, այսինքն, 3 անգամ ավելին, քան մենք կարողացել էինք կամ ունակ էինք դիմակայելու: Ավելորդ չէ նաև նշելը Թուրքիայի կարողությունների գումարումն Ադրբեջանի ռազմական ներուժին: Բայց, այնուամենայնիվ, վերոհիշյալ պայմաններում.

– Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը հայկական զինված ուժերը կռվել են, կազմակերպված նահանջել են, բայց չեն փախել,

– Ամեն ինչ արել են դաշնակցից աջակցություն ստանալու նպատակով և փաստացի զգալի չափերով ստացել են,

– Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ապահովել են դաշնակցի ԶՈՒ-ի ներկայությունն Արցախում, որն առաջին հերթին ու հիմնականում պահանջված է եղել Արցախի իշխանությունների և մերձիշխանական ուժերի կողմից, և դա անհերքելի փաստ է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, ապա, այո՛, հայկական ուժերի կողմից զբաղեցրած բնագծերը, հակառակորդի կողմից ձեռք բերված գերժամանակակից սպառազինության առկայության և ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում բավարար չէին կայուն պաշտպանություն կազմակերպելու համար:

Դրա ապացույցն է այն, որ 2016, 2020, 2021-2023 թվականներին րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ թիրախավորվեցին Արցախի կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան և մի քանի տեղերում ճեղքվեց առաջնագիծը:

– Դուք ընկալվում եք՝ որպես, այսպես ասած, Արևմուտքի մարդ: ՆԱՏՕ-ական կողմնորոշումը Ձեզ խանգարե՞լ է ՊՆ-ում, գաղափարական տարաձայնություններ այս առումով ունեցե՞լ եք: Իհարկե, հրապարակավ միշտ ասել եք, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը և ՆԱՏՕ-ի ծրագրերին մեր համագործակցությունը փոխլրացնում են իրար: Բայց ՆԱՏՕ-ում սպասել և սպասո՞ւմ են մեզ, ՀԱՊԿ-ից պիտի դո՞ւրս գանք, եթե այո, դրա ռիսկերը հաշվարկե՞լ եք:

– ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի իմ մոտ 10 տարվա ռազմադիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը նպաստել է ՀՀ-ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ երկրների` մեզ համար առնվազն մարտավարական մակարդակում «մարսելի» փոխգործակցության չափանիշների ընդօրինակմանը:

Հերթական անգամ պնդում եմ, որ ռազմական, մասնավորապես` մարտական պատրաստության ուղղությամբ, և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է հրատապ «տասնապատկվի»: Իսկ թե ում հետ, դա արդեն պետք է լինի իշխանությունների քաղաքական ուղղորդումը:

Պարզ ասած, եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել: Իսկ ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:

Արդյոք երեք տարբերակներով նշված երկրները կամ կազմակերպությունները սպասո՞ւմ են մեզ, չեմ կարող պատասխանել իշխանությունների փոխարեն` ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով: Համագործակցության ընտրվելիք ուղղության հետ կապված ռիսկերը կարող են գնահատվել միայն ու միայն ամբողջական և համապարփակ վերլուծության հիման վրա, որը, ի դեպ, համապատասխան գերատեսչությունների օրենսդրությամբ սահմանված լիազորությունն է, ինչպես նաև ԱԽ կողմից սահմանվելիք պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում:

– «Մեդիամաքսին»  տված Ձեր վերջին հարցազրույցում առաջարկել եք սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել, որպեսզի ժողովուրդն ընտրի վեկտորը, որով պիտի գնա երկիրը: Դուք հավատո՞ւմ եք, որ ՀՀ-ում կարող են լինել արդար և գաղափարական ընտրություններ, և արդյոք գործող իշխանությունները չեն հաղթի՞ նաև իրենց հակառուսական արբանյակների միջոցով: Դուք ի՞նչ հաշվարկների հիման վրա եք նման առաջարկ անում, ի՞նչ ուժերի վրա խաղադրույք դնելով: Ի դեպ, եթե ազատության մեջ լինեիք, կմասնակցեի՞ք ընտրությունների, և այս առաջարկը կարո՞ղ ենք անուղղակի քաղաքական հայտ դիտարկել:

– Իմ կողմից դրսևորվելիք «քաղաքական» հայտին կանդրադառնամ, ինչպես դուք նշեցիք, ազատության մեջ լինելու պայմաններում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, երևի թե կկրկնվեմ. եթե այսօրվա իշխանությունն ունակ չլինի ձևակերպել այսօրվա ռազմաքաղաքական ճգնաժամից դուրս գալու պաշտպանական և արտաքին քաղաքականությունը, ապա նոր ընտրություններին այլընտրանք չկա:

Մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը, կարծում եմ, պետք էր սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացնել և ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով որևէ ձևաչափով դրա մասին իրազեկել հանրությանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված