Մելանի Ժոլիին շնորհակալություն եմ հայտնել Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության համար. Բորել
Արտաքին ՔաղաքականԵվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին Բորելը հայտնել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ ԵՄ-Կանադա գագաթաժողովին ընդառաջ։ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ քննարկում ունեցանք։ Շնորհակալություն եմ հայտնել նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու, ինչպես նաև Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար»,- գրել է Ժոզեպ Բորելը։