Հարավային Կորեայում ռոբոտը սպանել է տղամարդուն՝ շփոթելով նրան բանջարեղենով տուփի հետ
ԱյլՀարավային Կորեայում տեսակավորող ռոբոտը սպանել է բանվորին՝ շփոթելով նրան բանջարեղենով տուփի հետ, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Դա տեղի է ունեցել պղպեղի տեսակավորման գործարանում, փոխանցում է Insider–ը:
Ռոբոտատեխնիկա արտադրողի աշխատակիցը փորձնական աշխատանքից առաջ ստուգել է սարքի սենսորները: Ռոբոտ ձեռքը, շփոթելով մարդուն բանջարեղենով տուփի հետ, բռնել է նրան և սեղմել կոնվեյերային գոտուն՝ ճզմելով նրա դեմքն ու կրծքավանդակը: Տուժածը հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ռոբոտի գործարկումն ի սկզբանե նախատեսված է եղել նոյեմբերի 6-ին, սակայն սենսորների հետ կապված խնդիրների պատճառով երկու օր հետաձգվել էր: