«Ժողովուրդ». Այսօր նոյեմբերի 9-ն է, բայց ՔՊ-ն Եռաբլուր չի գնա
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը:
Այս օրը հայոց օրացույցում սեւով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սովորաբար, նոյեմբերի 9-ին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՔՊ խմբակցությունը չի պատրաստվում գնալ «Եռաբլուր»:
Ինչպես մեզ փոխանցեցին՝ հնարավոր է՝ առանձին պատգամավորներ գնան, բայց խմբակցությունն այսօր այց չի նախատեսում «Եռաբլուր»: