Պատգամավորները հանդիպում են ունեցել Մասիսում բնակվող բռնի տեղահանված կանանց հետ
ՀասարակությունԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը համայնքային այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Արցախից բռնի տեղահանված և Արտաշատ խոշորացված համայնքի Մասիս գյուղում բնակվող կանանց հետ։
Հանդիպման մասնակիցները կիսվել են իրենց խնդիրներով, նոր կյանքի պայմաններին հարմարվելուն առնչվող կարիքներով և ապագայի ծրագրերով։
«Արցախցի մեր քույրերին հայտնեցինք, որ իրենց սոցիալական կարիքների, փաստաթղթային խնդիրների՝ արագացված ընթացակարգով լուծման պահանջով գրություններ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններին։
Շարունակելու եմ Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումների շարքը՝ աջակցելով նոր միջավայրում նրանց ադապտացմանը, որպես կին առաջնորդներ՝ իրենց գաղափարների իրացմանը և իրենց համայնքի հզորացմանը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Թովմասյանը։