Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան
Արտաքին ՔաղաքականԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաշքենդում կայացած ECO-ի 16-րդ գագաթնաժողովում Հայաստանին «կոչ է արել կատարել ստանձնած պարտավորությունները», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ դա կօգնի վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում և խթան կհաղորդի դրա զարգացմանը։
«Մենք էլ ավելի մոտ ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, այս գործընթացն էլ ավելի կհեշտանա։
Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը՝ դեպի արևմտյան շուկաներ հետագա մուտքով, ռազմավարական բնույթ է կրում, այս նախագիծը պետք է իրականացվի կարճ ժամանակում»,- ասել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ Արևելքն ու Արևմուտքը կապող և Կասպից ծովի տարածքով անցնող «Միջին միջանցքի նշանակությունը» օրեցօր մեծանում է։