Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղվածք ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:
Վահան Քերոբյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղվածք ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:
Վահան Քերոբյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ: