Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների կալանքը 3 ամսով երկարացվեց. News.am
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ բավարարեց Պեմզաշենի սարսափելի սպանության գործով հանրային մեղադրողի՝ խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը, հայտնում է News.am–ը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով՝ 2024 թվականի փետրվարի 11-ը։ Դատարանը մերժեց մեղադրյալների պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը խնդրեց հետաձգել, որպեսզի տուժող կողմը գույքային պահանջը գրավոր ներկայացնելու հնարավորություն ունենա։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024թ. հունվարի 18-ին, քանի որ դատարանը դեկտեմբերին գտնվելու է արձակուրդում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։