Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի
Սպորտ
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները: Հայտնում են ՀՖՖ-ից։
«Մարզման ընթացքում նկարահանումներ հնարավոր կլինի իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից: Մարզումից հետո նախատեսված է մի քանի ֆուտբոլիստների շփում լրագրողների հետ: Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է հաստատեն իրենց ներկայությունը՝ ուղարկելով նամակ (չխառնել Հայաստան-Ուելս հանդիպման հավատարմագրման հայտի հետ) [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մարզմանը ներկա լինելու անցագրերը հնարավոր կլինի վերցնել մարզումից անմիջապես առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանից»,- նշված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան