Միջերկրական ծովում ավիավթարի հետևանքով ամերիկացի զինծառայողներ են զոհվել
ԱՄՆՄիջերկրական ծովում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հինգ ամերիկացի զինվոր։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը (USEUCOM)։
«Օդանավում գտնվող հինգ մարդ զոհվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օդում վառելիքի լիցքավորման ժամանակ։ Ինքնաթիռը տեխնիկական խնդրի է բախվել, ինչի պատճառով այն ընկել է ծովը։
Վթարի ենթարկված օդանավի տեսակը չի նշվում։ Ավելի վաղ՝ Պենտագոնը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ Միջերկրական ծովում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը։