Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևան-Աբու Դաբի չվերթի հաշվառումից հետո
ԻրավունքՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Երևան-Աբու Դաբի չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 37-ամյա Դմիտրի Բ.-ին, որը օգոստոսի 16-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Ֆեոդոսիա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: