ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները
Արտաքին ՔաղաքականԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր՝ նոյեմբերի 13-ին, Բրյուսելում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաև Եվրամիության աջակցությունը Երևանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտնել է, որ հնարավոր է` Եվրամիությունն ընդլայնի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների:
Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի` կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես Հայաստանին աջակցի կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: