Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից
ՔաղաքականՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) տնօրենների խորհրդում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հրաման է ստորագրել։
Մեկ այլ որոշմամբ՝ չի հաստատվել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։