Գեղարքունիքում Արցախից տեղահանված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են դպրոցներ
Հասարակություն
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր։
Մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ մարզպետ Կարեն Սարգսյանին զեկուցվել է, որ Գեղարքունիքի մարզում նշված ընտանիքներից հաշվառված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության և 48-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 391 նախադպրոցական տարիքի երեխաներից 62-ը հաճախում են մանկապարտեզներ, 16-ը՝ նախակրթարաններ։
Աշխատանքի են անցել 5 մանկավարժներ, ևս 4 անձ՝ դպրոցների սպասարկման ոլորտում։
Մեկական բժիշկ և բուժքույր աշխատանքի են անցել Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։
Հաշվառվել են գյուղոլորտի 17 մասնագետներ, որոնց շրջանում, մարզպետի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվելու, որպեսզի նրանք կարողանան օգտվել պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան