Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու բեռնատար «Գազելը». կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Mercedes և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր բախվել քարերին և հայտնվել ձորում:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը