Թուրքիան ցանկանում է մեկ տարով երկարաձգել իր զինվորականների ներկայությունն Ակնայում
Ակնայում (Աղդամ) թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնում ծառայող թուրք զինվորականների գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարացնել ևս մեկ տարով, թուրքական լրատվամիջոցներին հայտնել են Անկարայում դիվանագիտական աղբյուրները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած օրինագիծն այս շաբաթվա ընթացքում կուղարկվի խորհրդարան։ Այնուհետ օրինագիծը կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
Եթե օրենսդիրը համաձայնի ևս մեկ տարով երկարաձգել թուրք զինվորականների գտնվելու ժամկետն Ակնայում, որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում հրապարակվելուց հետո։
Հիշեցնենք, որ 2021 և 2022 թվականների նոյեմբերին Ակնայում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը