Երկրաշարժ Իրանի Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստան
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը հայտնում է րոպեներ առաջ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնի, ուժգնության մասին դեռ տվյալներ չկան։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան