Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

«Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար». ԿԳՄՍ նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

Արտաքին Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

«Իսկապես շատ գնահատելի են այն ջանքերը, որոնք Դուք ներդրեցիք կրթության, մշակույթի և մեր մյուս ոլորտներում համագործակցության զարգացման առումով: Այդ համագործակցության արդյունքում մեր որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում հիմա ունենք ավելի բարեկարգված պայմաններ, նոր գույք. բազմաթիվ արդյունավետ ծրագրեր կան, որոնք իրականացնում ենք միասին: Իհարկե, հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ավելի մեծ ներուժ է առկա, բայց վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարմամբ Դուք էապես նպաստեցիք դրանց զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է դեսպան Մասանորիի՝ հայերենի հանդեպ ունեցած գնահատանքը՝ լեզուն ուսումնասիրելու և տիրապետելու առումով. «Սա անձնապես հիացմունքի է արժանի: Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար»:

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, որտեղ դիվանագիտական գործունեություն ծավալելը մեծ պատիվ է եղել:

«Հայաստանը հիանալի երկիր է: Լինելով Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդիպել եմ շատ տաղանդավոր դպրոցականների, որոնք, անկասկած, ձեր երկրի ապագան են: Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները, հավատացած եմ, կնպաստեն նաև երկրի էական զարգացմանը: Ճապոնիայի կառավարության համար Հայաստանը կարևոր գործընկեր է, այդ իսկ պատճառով Հայաստանի հետ համագործակցությունն ու տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերը լինելու են շարունակական: Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է նպաստել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության և վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև իրականացնելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների կարիքների գնահատման ու ֆինանսական աջակցության ծրագրեր»,- նշել է դեսպանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ ցուցաբերած սկզբունքային և հետևողական մոտեցման համար: ԿԳՄՍ նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները, իրենց մանդատը կիրառելով, գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝ կանխարգելելու վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումից հետո, ոչնչացման վտանգի տակ են հայտնվել առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին հայտնել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո մտադիր է շարունակել հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործունեությունը, ինչը, դեսպանի գնահատմամբ, կնպաստի Հայաստանի առավել լայն հանրահռչակմանը Ճապոնիայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված