Ռեստավրացիայից հետո 230-ամյա նկարում հայտնաբերվել է «սատանայի կերպարանք»
ԱյլՌեստավրացիայից հետո 230-ամյա նկարում հայտնաբերվել է «սատանայի կերպարանք», գրում է New York Post-ը։
Պատկերը հայտնաբերվել է 18-րդ դարի բրիտանացի նկարիչ Ջոշուա Ռեյնոլդսի նկարում: Նկարի սյուժեն հիմնված է Շեքսպիրի ստեղծագործության տեսարանի վրա։ Այն բանից հետո, երբ մասնագետներն ուսումնասիրեցին «սատանայի» պատկերը, նրանք եկան եզրակացության, որ այն նախկինում ներկված է եղել և ծածկված լաքի մի քանի շերտերով:
«Այս դևով հատվածը վերականգնումը հատկապես դժվար էր: Քանի որ այն ստվերում է, ներկված է եղել շագանակագույնով և մուգ գույներով, որոնք միշտ ավելի դանդաղ են չորանում՝ առաջացնելով փոքրացման էֆեկտ»,- ասվում է հայտարարության մեջ:
Վերականգնումից հետո նկարը, որը նկարվել է 1789 թվականին որպես կոմերցիոն պատվեր, ցուցադրվել է Սասեքսի պատկերասրահում։