ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների․ Բորել
Արտաքին ՔաղաքականԵվրամիությունը նախազգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի «լուրջ հետևանքների»։ Այս մասին նախազգուշացրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ում խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ուղերձն Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բորելն ընդգծել է, որ պետք է շատ զգոն լինել Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։
«Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», - ասել է Բորելը։