ԵՄ-ն ուսումնասիրում է ՀՀ–ին ռազմական օգնության տրամադրման և վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
Արտաքին ՔաղաքականԵվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Մենք որոշել ենք ուժեղացնել առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով սպաների և պարեկների թիվն ամենախոցելի սահմանային գոտիներում։ Եվ մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- ասել է Բորելը։