ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել ՀՀ-ում դիտորդական առաքելության ընդլայնմանը․ «Ազատություն»
Արտաքին ՔաղաքականԵվրամիության արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին, այսօր Բրյուսելում հայտարարեց ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը, փոխանցում է «Ազատությունը»։ Որոշումն ընդունվել է Արտաքին քաղաքական խորհրդի նիստում, որի օրակարգում էր նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։
«Խորհուրդը քննարկեց՝ ինչպես աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, Հայաստանի դիմադրողականությանը, անվտանգությանն ու բարեփոխումների շարունակմանը։ Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- հանդիպումից հետո հայտարարեց Ջոզեպ Բորելը։
Ավելին՝ սկզնաղբյուր կայքում։