«Հրապարակ». ՀՀԿ-ն փորձում է «գույքագրել» ունեցածը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ ակտիվը մարզային հանդիպումների շարք է նախաձեռնել, անցած շաբաթ այցելել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մի շարք համայնքներ, նախատեսում են այցելել ՀՀ բոլոր մարզերը։ Փորձում են «գույքագրել» ունեցածը եւ ծանոթանալ հանրային տրամադրություններին: Հավաքները կազմակերպում են ՀՀԿ մարզային, տեղական կազմակերպությունները, սակայն դրանց նաեւ անկուսակցական քաղաքացիներ են մասնակցում։
Կուսակցությունից վստահեցնում են, թե «նկատելիորեն մեծացել է ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը, նախկին «վտակները», որոնք18-ից հետո հեռացել էին «մայր գետից», նորից հուն են վերադառնում, իսկ բնակչության թիվ մեկ մտահոգությունը կապված է երկրի անվտանգության հետ, մարդիկ Հայաստանի նկատմամբ հարձակման վտանգ են զգում եւ կարծում են, որ Փաշինյանն այդ վտանգները չեզոքացնելու համար մեծ զոհաբերությունների է գնալու»: