Տիգրան Պարսիլյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական նիստում Տիգրան Պարսիլյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»,-ասաց Պարսիլյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահից հետո պատգամավորի թափուր մանդատը տրվել է Տիգրան Պարսիլյանին։