ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի» «Ժողովուրդ». Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը «Հրապարակ». Արցախի հարցը նրանց չի հուզում Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» «Ժողովուրդ». ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է. ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմը Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» Մթերքներ, որոնք սիրում է Կանաչ օձը․ ի՞նչ մատուցել 2025 թվականի ամանորյա սեղանին Քլոե Քարդաշյանը սկսում է իր ճանապարհորդությունը օծանելիքի աշխարհում իր առաջին օծանելիքի թողարկմամբ Ամանորյա դեկորի ո՞ր գույներն ու տարրերը կլինեն այս տարի թրենդում ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից Վահագ Ռաշը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Լռե» 

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն առաջարկել է սերտացնել ՀՀ-ի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը

Քաղաքական

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին առաջարկել է սերտացնել Հայաստանի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ օգնելու դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն ու խթանել տարածաշրջանային անվտանգությունը։

Բրիտանիայի դեսպանությունից հայտնում են, որ Դոքերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:

Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները, ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը Լոնդոնում երեկ (նոյեմբերի 13-ին) կայացած միջոցառման ժամանակ։

Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:

Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը:

Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․

«Իսկապես դրական քննարկում ենք ունեցել ՄԹ - Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար:

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։

Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը:

Երեկ տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց:

Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»«Ժողովուրդ». Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը«Հրապարակ». Արցախի հարցը նրանց չի հուզումԻ՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է. ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմըԻ՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»Մթերքներ, որոնք սիրում է Կանաչ օձը․ ի՞նչ մատուցել 2025 թվականի ամանորյա սեղանին Քլոե Քարդաշյանը սկսում է իր ճանապարհորդությունը օծանելիքի աշխարհում իր առաջին օծանելիքի թողարկմամբ Թբիլիսիում իրավապահներն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Ամանորյա դեկորի ո՞ր գույներն ու տարրերը կլինեն այս տարի թրենդում ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից Վահագ Ռաշը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Լռե» Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ (տեսանյութ)Յակուբովիչը հրաժարվել է սափրել բեղերը 10 միլիոն ռուբլու դիմացԵվա Բաղդասարյանի 30-ամյակը՝ Մայամիում (տեսանյութ) Լույս չի լինելու ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը Հալեպից վերադարձել է Հայաստան․ ՊՆՎերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համարԹիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում Բրյուսելում կքննարկեն Վրաստանի հարցը Սադափե ամպեր՝ Իսլանդիայի երկնքում․ Լևոն Ազիզյան Հրապարակվել է ջրամատակարարման 2025 թվականի ժամանակացույցը. բնակավայրերի ցանկ Թբիլիսիում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ընդդիմադիր ցուցարարների դեմ (տեսանյութ)23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 17–ամյա Էլեն Բադալյանը դարձավ «Ну-ка, все вместе!» երգի մրցույթի հաղթող (տեսանյութ)Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններինՀալեպում մարտեր են ընթանում զինյալների և սիրիական բանակի միջևԳիտնականները զգուշացրել են ընթրիքի ժամանակ բջջային հեռախոս օգտագործելու վտանգների մասինԳազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է Վրաստանում այլևս ապահով տեղ չի մնացել․ Զուրաբիշվիլի Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզումRealpolitik. «Կայսրության խանձված թևերը. «պացանների» ժամանակներն անցել են» (տեսանյութ) Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զինծառայության համար պիտանիության չափորոշիչներումՋրցան մեքենաներ, հատուկ նշանակության ջոկատներ․ իրավիճակը՝ Վրաստանում (տեսանյութեր) ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի ՀայաստանԱվստրալիայում տղամարդը գտել է հնագույն երկնաքարի կտորԴուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները Աննա Հակոբյանը բացատրել է «նորաձև» բառի նշանակությունը Որտեղ ՔՊ-ն պարտվում է, պարզվում է՝ դիմացինը հանցագործ է. Խաչատրյան (տեսանյութ) Հալեպում կրկին վիճակը լարված է. Ազգային Առաջնորդարանը հալեպահայերին հորդորում է խուճապի չմատնվելՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը կոչ է արել խստորեն կարգավորել միգրանտների մուտքը ՌուսաստանԱռևանգել են բրիտանացի մոդելին և նրա 11-ամյա որդուն (լուսանկարներ)Փաշինյանը Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցեց Անտոնիո ԿոստայինԼիբանանի հայ համայնքը կոչ է անում հայերին դուրս չգալ փողոց և չմատնվել խուճապի Զինված տղամարդը ներխուժել է սրահ և անվճար մերսում պահանջելՎերին Լարսի անցակետը կրկին փակ է ԵԽ–ն ափսոսանք է հայտնել ԵՄ-ի վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշման համար
Ամենադիտված