Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է Մարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը Փաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ) 

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը, պատգամավորները դժգոհ են

Կառավարությունը առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին քաղաքացիներին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիական համակարգի ներդրումը։  

Ազգային ժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում  ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։

«Առաջարկվող նախագիծն առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հիշեցրեց, որ 2022-ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի խորհրդի նիստը, որով հաստատվել են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման, անվտանգության պայմանները, մրցույթի շրջանակները:

Ղազարյանը նշեց, որ նիստի ընթացքում խորհուրդը վերահաստատել է նոր համակարգի ներդրման մշակման նախընտրելի ձևաչափը, այն է՝ արտապատվիրակումը հանրային-մասնավոր գործընկերության միջոցով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացված նախագծի ժամկետների մասով մտահոգություն հայտնեցին, քանի որ այն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, անգամ նշվել է, որ հարցը վերջին անգամ է քննարկվում, սակայն կրկին նախատեսված ժամկետներից ուշացել է: Իսկ ժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:

«Ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալ»,- մասնավորապես հարցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ նույնականացման քարտերի և հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել և կշարունակվի՝ մինչև համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, Արմեն Ղազարյանը հստակեցրեց՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով և ժամկետ նշելը դժվար է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձավ խնդրին։

«Սա շատ մեծ խնդիր է: Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, երբ անձնագրերով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, նայում են, հասկանում են: Ամաչում էլ ես ասել, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը՝ նույն վիճակում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով զբաղվել հարցով՝ որպես առաջնային խնդիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում էՄարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետԹրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Լիբանանը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով 4319 զոհի մասին՝ լարվածության սրման սկզբից ի վերՌուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին կներկայացնի Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի և «Էներգոդար»-ի վրա հարձակումների փաստերըՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարեն Կիևին երկու տարվա ընթացքում 140 միլիարդ եվրոյի տրամադրման մասինՀրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը Bloomberg. ՆԱՏՕ-ն կփորձի ԱՄՆ-ին ապացուցել դաշինքին մասնակցելու առավելություններըՓաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասինTenet Plus-ը ներկայացրել է Ռուսաստանի շուկայի համար նախատեսված իր առաջին ավտոմեքենանՀայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է Զախարովա․ Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Ուկրաինային՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համարМакSим-ը հայտարարել է, որ դադարեցրել է իր գրքի հրատարակությունը՝ երեխաներին հասցեագրված սպառնալիքների պատճառովՄեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՈւկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Ընդդիմությունը վերցնում է մանդատները. որո՞նք են նրա անելիքները. Հարցում (տեսանյութ) Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստի որակազրկման չեղարկման շուրջ իր հնարավոր ազդեցությունըՆիկոլը հռետոր է, բայց վտանգավոր դպրոցից. Աշոտյանի հոդվածը ՔԿՀ-ից Porsche-ը պատրաստվում է նոր զանգվածային կրճատումներիՄեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել․Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը` ՌԴ-ում.(տեսանյութ) Թրամփը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ալիևին Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի, եվրոյի և յուանի պաշտոնական փոխարժեքներըՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ ՌԴ-ն ջախջախիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային․ ոչնչացվել են ռազմավարական օբյեկտներ (տեսանյութ) Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով Իտալիայում հայտնաբերվել է հնագույն իշխանի դամբարան՝ ներսում պահպանված մարտակառքովՄեծ Բրիտանիան Արկտիկայում ՆԱՏՕ-ի ընդլայնված գործողության շրջանակում ռուսական օդանավեր է որսացել Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Թրամփը Մելոնիի լուսանկարը հրապարակել է սուր գրառմամբ
Ամենադիտված