«Հայաստանի զինումը կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»․ Ադրբեջանի ՊԱԾ պետը սպառնում է
Արտաքին Քաղաքական«Որոշ պետությունների կողմից Հայաստանին զենքի տրամադրումը «կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Այժմ, երբ բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, անթույլատրելի է, որ որոշ պետություններ զինում են Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով։ Այդպիսի գործողությունները կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»,-ասել է նա։