Երուսաղեմի հայերը փակել են «Կովերի այգու» մուտքը՝ անօրինական շինարարությունը կանխելու համար
ՀասարակությունՀայերի մի մեծ խումբ, համագործակցելով Պատրիարքարանի հետ, հավաքվել է «Կովերի այգու» տարածքում և, ի նշան բողոքի, մեքենաներով և ցանկապատերով փակել է մուտքը՝ այս վայրում հետագա անօրինական շինարարությունը կանխելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «The Armenian Weekly»-ի թղթակից Գեղամ Բալյանը։
«Հաջորդ առավոտ երկու բուլդոզեր փորձեցին քանդել բարիկադը։ Մենք նորից միասին կանգնեցինք նրանց առաջ և, բախվելով մեր վճռականությանը, նրանք նորից նահանջեցին»,- գրել է նա։