Իտալիայում հանցագործին ազատ են արձակել բանտում չափազանց յուղոտ սննդի պատճառով
ԱյլԻտալիայում հանցագործին բանտից ազատ են արձակել, քանի որ այնտեղ նրա համար չափազանց յուղոտ սնունդ են մատուցում, գրում է New York Post-ը։ Մասնագետները որոշել են, որ դա կարող է մեծ վնաս հասցնել նրա առողջությանը։
Դիմիտրի Ֆրիկանոն 2019 թվականին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, սակայն պատիժը սկսել է կրել 2022 թվականին՝ COVID-19 համաճարակի պատճառով։ Դատավարության ընթացքում 117 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդը բանտում գիրացել է մինչև 200 կգ՝ գաղութում չափազանց բարձր կալորիականությամբ սննդի պատճառով։
Անցյալ շաբաթ դատարանը վճռել է, որ դատապարտյալն այլևս չի կարող մնալ ճաղերի հետևում, քանի որ նրա քաշը «անհամատեղելի է բանտային ռեժիմի հետ»։ Իտալացին դժվարությամբ է տեղաշարժվում առանց սայլակի կամ հենակների, ինչպես նաև մոլի ծխող է։
Ֆրիկանոյի կալանավորումը նաև վտանգի տակ է դնում նրա կյանքը, քանի որ բանտի աշխատակիցները չեն կարող նրան ապահովել ցածր կալորիականությամբ սննդակարգով, որն անհրաժեշտ է նիհարելու համար, ասել է դատավորը: Դմիտրին պատժի մնացած մասը կկրի տնային կալանքի տակ Միլանի մերձակայքում գտնվող ծնողների տանը, որտեղ նա կկարողանա օգտվել առողջ սննդից։