Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու հայտարարության, առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին։
«Բելառուսի նախագահը հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետի՝ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելուն»,- ասել է նա։
Էյսմոնտը նշել է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։
Նա նաև նշել է, որ Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, «որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան