Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է. «մեղավորը» ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկումն է
ՔաղաքականՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին:
Նշենք, որ սովորաբար կռավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է եւ տեղի կունենա ուրբաթ օրը:
Դա, ամենայն հավանականությամբ, կապված է նրա հետ, որ այսօր եւ վաղը Ազգային ժողովում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին մասնակցում են նախարարները: